Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի 5 հայ երաժիշտներից 3-ը եզրափակչում են

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի 5 հայ երաժիշտներից 3-ը եզրափակչում են
10.06.2015 | 12:02

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի մասնակից 25 երիտասարդ ջութակահարներից 5-ը Հայաստանից են:

Ժյուրիի որոշմամբ՝ 25 մասնակցից հաջորդ փուլ է անցել 13 ջութակահար 10 երկրից:
Եզրափակչում են նաև հայաստանյան երաժիշտներ Անի Փարսադանյանը, Մարիամ Վարդանյանը, Արեգ Նավասարդյանը:
Այսօր Արամ Խաչատրյանի թանգարանում հանդես կգան Կայա Լուկասը (Էստոնիա), Մարիամ Վարդանյանը (Հայաստան), Մերուերտ Կարմենովան (Ղազախստան), Անդրեա Օբիսոն (Իտալիա), Ելենա Տարոսյան (Ռուսաստան), Նիքոլ Լեոնը (Վենեսուելա), Իվա Միլետիչը (Սերբիա), Արեգ Նավասարդյանը (Հայաստան):
Հունիսի 12-ին և 13-ին՝ ժամը 19.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կմեկնարկի երրորդ փուլը (եզրափակիչ):

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ